Թուրքիան Քաթարում ռազմաբազա կստեղծի

Թուրքիան Քաթարում ռազմաբազա կստեղծի

Թուրքիան մտադիր է իր ռազմաբազան տեղակայել Քաթարում՝ երկկողմանի համագործակցության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Թուրքիայի և Քաթարի առջև ընդհանուր խնդիրներ են կանգնած: Մենք մտահոգված ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և որոշ պետությունների անորոշ քաղաքականությամբ» ,- ասել է թուրք դեսպանը:

Ինչպես նաև, Դեմիրոքը ավելացրել է, որ Անկարան և Դոխան «դիմակայում են մեկ թշնամու»: «Ճգնաժամային այս իրավիճակում՝ Մերձավոր Արևելքի համար, մեր համագործակցությունը կենսական նշանակություն ունի»:

Թուրքիայի դեսպանը տեղեկացրել է, որ թուրքական Օդային և Ծովային ուժերի, ինչպես նաև, 3000 ցամաքային զորք կտեղակայվեն Քաթարի բազմաֆունկցիոնալ ռազմաբազայում: Սակայն, միևնույն ժամանակ, դեսպանը այդ տեղակայման հստակ ժամանակ չի նշել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում