Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
16/12/2015 16:33

Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ղազախի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում