Հիլարի Քլինթոնը «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիր Է հրապարակել

Հիլարի Քլինթոնը «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիր Է հրապարակել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի ծրագիր Է ներկայացրել: Քաղաքական գործիչն այն հրապարակել Է դեկտեմբերի 15-ին՝ ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգի համալսարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Քլինթոնի խոսքով՝ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն նոր ահաբեկչական գործողությունների եւ սերտորեն համագործակցեն Սիլիկոնային հովտի գործարարների հետ, որպեսզի հասցնեն պոտենցիալ ծայրահեղականներին նույնականացնել սոցիալական ցանցերում, հեռացնեն նրանց հաշիվները եւ ահաբեկչական բովանդակության ցանկացած այլ տեղեկատվություն:

Բացի այդ, Քլինթոնն անհրաժեշտ Է համարում ուժեղացնել ավիահարվածները Սիրիայի տարածքում եւ խստացնել այցագրային հսկողությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք ժամանում են «Իսլամական պետությանե ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններից:

Քաղաքական գործիչը նաեւ հորդորել Է խստացնել զենք պահելու մասին օրենքները եւ առաջարկել Է արգելել գրոհային զենքի վաճառքը:

Դեկտեմբերի 12-ին Քլինթոնը հայտարարել Է, որ նախագահի պաշտոնի թեկնածուներից միայն ինքն ունի ԻՊ-ի դեմ պայքարի որոշակի ծրագիր: Այն ժամանակ նա չԷր բացահայտել մանրամասները, ճշտելով, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ի մասնակցությունը ցամաքային գործողությանը, քանի որ «դա խելամիտ չԷ, եւ ահաբեկիչները հենց դրան են սպասում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում