Թուրքիայի ԱԳՆ-ն բացառել է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու հնարավորությունը
16/12/2015 17:42

Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի այն հայտարարություններին, որոնցում վերջինս խոսել էր թուրքական կողմի փոխհատուցում վճարելու և նմանատիպ դեպքի չկրկնվելու վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը, ի պատասխան Մեշկովի հայտարարություններին, ասել է, որ նման միջադեպ չի լինի, եթե Թուրքիայի օդային սահմանի խախտումներ չլինեն:
«Ռուսաստանը թող երաշխիքներ տրամադրի, որ այլևս չի խախտի Թուրքիայի օդային սահմանը»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի` ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը:
Բիլգիչը բացառել է նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանին փոխհատուցում տրամադրելը:
Աղբյուր` Ermenihaber.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում