Անրի. Ժամանակն է, որ «Չելսիի» ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ լինեն
16/12/2015 20:11

Նմանատիպ
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թյերի Անրին «Sky Sports»-ի եթերում քննադատել է «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին: Հաղորդավարը Ֆաբրեգասին հարցել է, թե ում է համարում լավագույնն այն մարզիչներից, որոնց հետ աշխատել է: Իսպանացի ֆուտբոլիստը խուսափել է պատասխանից, իսկ Անրին սկսել է քննադատել:
-Որտե՞ղ է ձեր հպարտությունը: Ես անհաջող մրցաշրջաններ եմ ունեցել «Արսենալում», «Բարսելոնայում», «Մոնակոյում», բայց մենք երբեք 6-րդ հորիզոնականից ներքև չենք եղել: Ժամանակն է, որ «Չելսիի» ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ լինեն և հիշեն իրենց արժանապատվության մասին,-ասել է Անրին:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 15 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում