Սկոլարի. Հարգում եմ «Բարսելոնային», բայց վստահում եմ իմ թիմին
16/12/2015 23:27

Նմանատիպ
«Գուանչժոուի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հավատում է, որ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլում իր թիմը կարող է հաղթել «Բարսելոնային»:
-«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերից է, բայց մենք ևս լավ որակներ ունենք: Իմ թիմը լի է ցանկությամբ և խելացի է: Մենք հաղթել ենք Ասիայի Չեմպիոնների լիգայում, իսկ ակումբային առաջնության 1/4 եզրափակչում առավելության ենք հասել «Ամերիկայի» նկատմամբ: Հարգում եմ «Բարսելոնային», բայց վստահում եմ իմ թիմին:
Կատալոնացիների համար Նեյմարի բացակայությունը շատ մեծ կորուստ չի լինի, քանի որ ֆուտբոլիստները գրեթե նույն մակարդակի են,-ասել է Սկոլարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում