Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» 1/4 եզրափակչում է (տեսանյութ)
17/12/2015 01:35

Նմանատիպ
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Յուվենտուսը» 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Տորինոյի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Մասիմիլիանո Ալեգրիի սաներից Սիմոնե Ձաձան դուբլ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Պաոլո Դիբալան ու Պոլ Պոգբան:
Նշենք նաև, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար «Յուվենտուսը» մրցելու է «Լացիո»-«Ուդինեզե» զույգի հաղթողի հետ:
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Յուվենտուս» – «Տորինո»՝ 4:0
Գոլերը՝ Ձաձա 28′, 51′, Դիբալա 73′, Պոգբա 82′
Հեռացում՝ Կրիստիան Մոլինարո 49′