«Հայկական ժամանակ». Հրաժարվել են հայտնել՝ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով քանի կալանավորված անձ կա

«Հայկական ժամանակ». Հրաժարվել են հայտնել՝ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով քանի կալանավորված անձ կա

«ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25–ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։

«Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։

Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատովել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։ Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաև նախկին պատգամավոր և նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում