Կառավարությունը հանեց կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները

Նմանատիպ
ՀՀ կառավարությունը «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարեց, որով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ:
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խթանել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների ծավալների աճը: Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3.0 մլն. դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատա րելուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում