Բոատենգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
17/12/2015 12:35

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգին Գինեսի ռեկորդների գիրքը հավաստագիր է տվել։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը այնտեղ է հայտնվել Գերմանիայի առաջնությունում անցկացրած հանդիպումների անպարտելի շարքի շնորհիվ։
Բոատենգը 56 հանդիպում անընդմեջ պարտություն չի կրել։ Բունդեսլիգայում Բոատենգն անպարտելի է եղել 2012 թվականի նոյեմբերի 3-ից 2014-ի դեկտեմբերի 19-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում