«Թուրքական հոսքը» կիրագործվի, եթե Թուրքիան Բրյուսելից երաշխիքային թուղթ բերի. Պուտին

Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանն արդեն 3,5 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայում «Ակույու» ատոմակայանի կառուցման գործում` նշելով, որ նախագծի մասին որոշումը պետք Է ընդունվի կորպորատիվ մակարդակով:
«Ռուսաստանը 3,5 մլրդ դոլար չի ներդրել «Ակույու» ատոմային Էլեկտրակայանի նախագծում»,-մեծ ասուլիսին նշել Է ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք»-ի ճակատագրին, Պուտինը պնդեց` նախագիծը կիրագործվի, եթե Թուրքիան Բրյուսելից երաշխիքներ ունենա. «Մեզ հարկավոր Է, որ Եվրահանձնաժողովը երաշխիքներ տրամադրի, որ բոլոր ուղեգծերը, այդ թվում` Թուրքիայի տարածքով Եվրոպա հնարավոր ուղեգիծը ոչ միայն իրագործելի է, այլեւ առաջնային, և որ Եվրահանձնաժողովը կաջակցի դրան: Եթե թուրք գործընկերները Բրյուսելից նման թուղթ բերեն «Գազպրոմ»-ին, մենք առաջ կշարժվենք: Բայց առայժմ, ցավոք, պարզ չԷ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում