ԱԱԱ. «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
17/12/2015 16:30

Նմանատիպ
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզափակիչ փուլում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» առավելության հասավ Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Գուանչժոու Էվերգրանդի» նկատմամբ:
Կատալոնական թիմը 3:0 հաշվով հաղթանակ տոնեց. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Նշենք, որ Սուարեսը դարձավ Պելեից հետո երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Աշխարհի ակումբային առաջնությունում հեթ-տրիկ ձևակերպել:
Եզրափակչում «Բարսելոնան» մրցելու է «Ռիվեր Փլեյթի» հետ, հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 20-ին:
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» – «Գուանչժոու Էվերգրանդ»՝ 3:0
Գոլերը՝ Սուարես 39′, 50′, 67’/11-մետրանոց