Պուտինի դստրերը սովորել են ռուսական բուհերում և ապրում են իրենց երկրում

Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այն խոսակցությունների շուրջ հարցին, թե իբր նրա դուստրը Մոսկվայի պետական համալսարանի նախագծերում աշխատող Եկատերինա Տիխոնովան է։
«Վերջերս բոլորը պնդում էին, թե իմ աղջիկները կրթություն են ստանում և ապրում են արտասահմանում: Այժմ բարեբախտաբար գրում են, որ նրանք ապրում են Ռուսաստանում, ինչը ճիշտ է: Նրանք ապրում են Ռուսաստանում և ոչ մի տեղ մշտական բնակության չեն մեկնել, ավելին, սովորել են միայն ռուսական բուհերում և չեն զբաղվում բիզնեսով կամ քաղաքականությամբ»,- Պուտինը` տեղեկացնելով, որ դուստրերը տիրապետում են 3-4 եվրոպական լեզվի և անգամ կարող են բացատրվել մեկ արևելյան լեզվով:
Անվտանգության նկատառումներից ելնելով Պուտինը չի գաղտնազերծել, թե ինչով են դստրերը զբաղվում` պնդելով, որ հաջողակ են, բայց երբեք աստղային երեխաներ իրենց չեն զգացել:
Մեծ ասուլիսին Պուտինն անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփին և համարել նրան ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի բացարձակ առաջատար և տաղանդավոր մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում