Իբրահիմովիչ. Հույս ունեմ՝ Մոուրինյուն կմնա «Չելսիում»
17/12/2015 18:59

Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ փարիզյան և լոնդոնյան թիմերը մրցելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
-Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է Ռոման Աբրամովիչից, բայց հույս ունեմ՝ Մոուրինյուն կմնա «Չելսիում», քանի որ ցանկանում եմ խաղալ լավագույնների հետ: «Չելսիի» հետ հանդիպումները բարդ են լինելու՝ չնայած լոնդոնցիներն Անգլիայի առաջնությունում խնդիրներ ունեն:
Մենք հարգում ենք «Չելսիի» ֆուտբոլիստներին և չպետք է թերագնահատեք նրանց: «Չելսին» հիանալի ֆուտբոլիստներ, հարուստ փորձ և հրաշալի մարզիչ ունի,-շվեդ ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Le Figaro»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում