«Ժողովուրդ». Գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետև ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով

«Ժողովուրդ». Գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետև ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով

«Պարզվում է` ՀՀ կառավարությունում, այնուամենայնիվ ի վերջո սկսել են մտորել ծախսերը կրճատելու մասին։ Մասնավորապես երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե եկող տարվա փետրվար-մարտ ամիսներից պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերը կենտրոնացված կարգով են ձեռք բերվելու, և այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու։

Ըստ Հարությունյանի՝ գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետև ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա։ Բացառություն արվելու է միայն անվտանգության խորհրդի անդամների համար։ Ստացվում է, որ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Իսկ մնացած նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավել տևողությամբ չվերթների դեպքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում