Ապարանի տարածաշրջանում մառախուղ է

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է

Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Ապարանի տարածաշրջանում մառախուղ է` տեսանելիությունը 40-50 մ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում