Անխել դի Մարիա. Հուսով եմ՝ «ՊՍԺ»-ն կկարողանա ձեռք բերել Մեսսիին

Անխել դի Մարիա. Հուսով եմ՝ «ՊՍԺ»-ն կկարողանա ձեռք բերել Մեսսիին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հույս է հայտնել, որ մի օր Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կտեղափոխվի ֆրանսիական ակումբ։

-Հույս ունեմ՝ մի օր «ՊՍԺ»-ն կկարողանա ձեռք բերել Մեսսիին։ Ամեն ինչ հնարավոր է։ Հարցը փողի մեջ է։ Նման ֆուտբոլիստի տեղափոխության համար շատ փող է պետք ունենալ։

Ֆրանսիայի առաջնության ու ամբողջ ֆրանսիական ֆուտբոլի համար գերազանց կլիներ, եթե Մեսսին միանար «ՊՍԺ»-ին։ Ակումբն ունի նրան ձեռք բերելու համար բավարար միջոցներ։ Մեսսին կարող էր Փարիզ տեղափոխվել,-հայտարարել է դի Մարիան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում