Ադրբեջանն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց

Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60 (373 արկ), 82 (189 արկ), 120 (15 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (3 արկ), ՀԱՆ-17 (19 արկ) և ՌՊԳ-7 (13 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում