Սկոլարի. Ամեն դեպքում «Բարսելոնան» մեզ ավելի քիչ գոլ խփեց, քան «Ռեալին»

Սկոլարի. Ամեն դեպքում «Բարսելոնան» մեզ ավելի քիչ գոլ խփեց, քան «Ռեալին»

Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Բարսելոնայից» կրած 0:3 հաշվով պարտության մեջ կարողացել է տեսնել ոչ միայն բացասականը։ Չինական ակումբի բրազիլացի մարզիչն իրենց արտության առնչությամբ հիշել է Մադրիդի «Ռեալին»։

-Մենք պարտվեցինք 0:3 հաշվով, սակայն այդ պարտությունն այնքան էլ շատ չի տարբերվում այլ ուժեղ ակումբների՝ «Բարսելոնայից» կրած պարտություններից։ Ծայրահեղ դեպքում, մեզ չորս գոլ չխփեցին, ինչպես «Ռեալին»,-ասել է Սկոլարին «AS»-ի փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում 4:0 հաշվով էր հաղթել «Ռեալին»։ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում կատալոնական ակումբը դեկտեմբերի 20-ին կհանդիպի արգենտինական «Ռիվեր Փլեյթին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում