ԳՖՀ-ի հետախուզությունն սկսել Է համագործակցությունը Ասադի հատուկ ծառայությունների հետ. Bild
18/12/2015 19:20

Նմանատիպ
Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (BND) վերսկսել Է համագործակցությունը Սիրիայի հատուկ ծառայությունների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
BND-ի գործակալները պարբերաբար մեկնում են Դամասկոս, որտեղ հանդիպում են սիրիացի գործընկերների հետ, նշել Է հրատարակությունը:
Դեկտեմբերի 16-ից բունդեսվերը հակաահաբեկչական գործողություն Է սկսել Սիրիայի երկնքում: Լույս դեկտեմբերի 16-ի գիշերը գերմանական լցավորող ինքնաթիռը թռել Է Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից եւ երկու անգամ օդում լրալցավորել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում