Պելեգրինի. Պրեմիեր լիգան կզգա Մոուրինյուի բացակայությունը
18/12/2015 20:46

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Չելսիի» ղեկավարության՝ Ժոզե Մոուրինյուին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Անգլիայի Պրեմիեր լիգան կզգա Մոուրինյուի բացակայությունը: Ես այլ աշխատաոճ ունեմ, բայց Մոուրինյուն իմ թշնամին չէր: Նրա հեռացումը վատ նորություն է Պրեմիեր լիգայի համար,-չիլիացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 15 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում