Դինքի սպանության գործով մեղադրականը Թուրքիայի ՆԳՆ-ում է

Նմանատիպ
Դինքի սպանության գործում պատկան մարմինների վերաբերյալ մեղադրականի ընդունումից հետո դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրականի պատճենն ուղարկել է Թուրքիայի ՆԳՆ՝ կասկածյալ պետական պաշտոնյաների նկատմամբ համապատասխան գործողությունների իրականացման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Մեղադրականում ընդգրկված 26 անունների շարքում են Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության պետ Էնգին Դինչը, հետախուզության նախկին վարչության պետ Ռամազան Աքյուրեքը, նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի հետախուզության մասնաճյուղի տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը։ Պահանջվում է Էնգին Դինչին դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Հրանտ Դինքի սպանության հարցում պատկան մարմինների պարտականությունների թերացման մեղադրանքով պատրաստված և ավելի վաղ երկու անգամ մերժված մեղադրական ակտն ավելի վաղ գլխավոր դատախազության կողմից ընդունվել և ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան էր ուղարկվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում