«Ժամանակ». ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքը ՍԴ-ում բողոքարկելու նախաձեռնությունը տապալվեց

«Ժամանակ». ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքը ՍԴ-ում բողոքարկելու նախաձեռնությունը տապալվեց

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ՝ ժամը 18-ին լրացավ ՀԱԿ-ի կողմից ՍԴ դիմելու համար ստորագրություններ հավաքելու վերջնաժամկետը: Ստորագրահավաքին երեկ միացավ նաև 19-րդ պատգամավորը՝ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, բայց այդպես էլ չէղավ ոչ մի հատ 20-րդ, 21-րդ կամ 26-րդ ստորագրություն»:

«Դրա փոխարեն կար միանգամից երեք 27-րդ ստորագրություն: Ստեփան Մարգարյանի նման ԲՀԿ խմբակցության անդամներ՝ Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը երեկ հայտարարել են, որ նախաձեռնությանը կմիանան, եթե իմանան, որ դրա տապալման բացառումը կախված է իրենց ստորագրությունից»,- գրել է թերթը:

Թերթը նշում է, որ դեկեմբերի 6-ին կայացած հանրաքվեն չեղարկելու դիմում ՍԴ ներկայացնելու համար ՀԱԿ-ին 27 պատգամավորի ստորագրություն էր հարկավոր, որը, սակայն, հավաքել չհաջողվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում