Մոուրինյուն ցանկանում է գլխավորել «Ման. Յունայթեդը»

Մոուրինյուն ցանկանում է գլխավորել «Ման. Յունայթեդը»

Լոնդոնի «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Պորտուգալացի մասնագետի ներկայացուցիչները արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ։ Մոուրինյուի հավանական ժամանումը թիմ ակտիվորեն քննարկվում է նաև «մանկունիացիների» ղեկավարությունում։ Որոշները կարծում են, որ պորտուգալացի մասնագետի ֆուտբոլային փիլիսոփայությունը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հաղորդվում է, որ «Ման. Յունայթեդի» ղեկավարությունն արդեն վստահ չէ, որ Լուի վան Գալը կարող է աշխատել ակումբում մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը։

Անգլիական ակումբի ներկայացուցիչներն կապ են հաստատել նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, սակայն նրան ձեռք բերելու հիմնական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում