Մեսսին պատմել է իր ֆուտբոլային կուռքի մասին

Մեսսին պատմել է իր ֆուտբոլային կուռքի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ով է վճռական դեր կատարել ֆուտբոլիստ դառնալու իր որոշման կայացման գործում։ Մեսսին նշել է, որ դա եղել է լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի վերադարձը հայրենիք։

-Չեմ կարող ասել, որ փոքր ժամանակ հետևել եմ ինչ-ինչ առանձին ֆուտբոլիստների, բայց լրջորեն սկսեցի մտածել ֆուտբոլային կարիերայի մասին այն ժամանակ, երբ Մարադոնան նոր էր վերադարձել Արգենտինա։ Դա 1993 թվականն էր։ Նա միացել էր «Նյուելս Օլդ Բոյզին» (Մեսսին այդ ակումբից է տեղափոխվել «Բարսելոնա»)՝ վերադառնալով Իսպանիայից, և շարունակում էր ելույթները Արգենտինայի հավաքականի կազմում, որը որակավորվել էր ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի առաջնության համար։

Եթե կա մարդ, ում կարելի է կոչել ինձ ոգեշնչողը, որ սկսեմ իմ ուղին ֆուտբոլում, ապա նա, անկասկած, Մարադոնան է,-ասել է Մեսսին «Gente»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում