Թուրքիայի ջրերում կրկին փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

Թուրքիայի ջրերում կրկին փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

 Թուրքիայից ապօրինի ճանապարհով Եվրոպա անցնել ցանկացող սիրիացի և իրաքցի փախստականների հերթական նավը խորտակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բոդրումում, որտեղից սիրիացի փախստականները փորձել են իրենց նավակով հասնել հունական Կոս կղզի:

Փրկարարները ջրից դուրս են բերել 18 մարդու դի, որոնց շարքում եղել են նաև երեխաներ: 14 մարդ կարողացել է փրկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում