Հունվարին Սիրիայում հնարավոր է սահմանվի հրադադարի ռեժիմ. Ջոն Քերի
19/12/2015 12:47

Նմանատիպ
Հունվարին Սիրայում հնարավոր է հայտարարվի հրադադարի ռեժիմ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Հաշվի առնելով այն, որ ներկայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը ամրագրվել է միջազգային օրենքներով, բոլորի մոտ կա ըմբռնում, որ հունվարին այդ պայմանավորվածությունները կլինեն սեղանի վրա և կսահմանվի հրադադարի ռեժիմ»,-ասել է Քերին լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա` դա կառնչվի բոլոր տեսակի գործողություններին: Կանոնակարգերը կմշակվեն ՄԱԿ-ի կողմից և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում