Պետությունն ուշադրության կենտրոնում կպահի ԱԱԾ-ի առջեւ ծառացած խնդիրների լուծումը. Արցախի նախագահ

Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Նախագահն իր խոսքում կարեւորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության եւ պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը եւ պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում