Ալիևի ցինիզմն ու Սարգսյանի լրջությունը

Ալիևի ցինիզմն ու Սարգսյանի լրջությունը

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային այս փուլի նախապատրաստական շրջանը բավական երկար էր՝ ավելի քան մեկ տարի։ Այս ընթացքում հայկական պետությունների և Ադրբեջանի սահմանում բազում զարգացումներ են տեղի ունեցել։ Լարվածությունը հասել է աննախադեպ բարձր աստիճանի։ Ադրբեջանական կողմը սկզբից ականանետեր, այնուհետև նաև հրետանային կայաններ և տանկեր է օգտագործել Հայոց բանակի դեմ։ Ակնհայտ էր, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը տապալելու համար։

Եվ ահա այս իրավիճակում Բեռնում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Շվեյցարիայի մայրաքաղաքից ստացված սուղ տեղեկությունները վկայում են, որ իրավիճակը բավական լարված է։ Դիտորդները նկատել են Նախագահ Սերժ Սարգսյանի լրջությունն ու Իլհամ Ալիևի՝ մեղմ ասած, ցինիզմի հասնող պահվածքը։ Բանակցային կուլուարներում նշում են, որ վերջինս Բեռնում առավելապես շոփինգով էր զբաղված։

Այս ամենը խոսում է այն մասին, որ Ալիևի վարչակազմը լուրջ նշանակություն չի տալիս հանդիպման փաստին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են խոչնդոտել բանակցային գործընթացին։

Ինչևէ, հանդիպումը դեռ ընթացքի մեջ է, և շուտով հանրությունը կտեղեկացվի դրա արդյունքների մասին։

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում