Կանիսարես. Չեմ կարող պատկերացնել Մոուրինյուի վերադարձը «Ռեալ»

Կանիսարես. Չեմ կարող պատկերացնել Մոուրինյուի վերադարձը «Ռեալ»

«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատված Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձը Մադրիդի «Ռեալ»։

-Ես չեմ կարող պատկերացնել, որ Մոուրինյուն կրկին վերադառնա «Ռեալ»։ Նրա ժամանակն անցել է։ Այո, նրա աշխատանքի շրջանում շատ վատ բաներ են տեղի ունեցել, բայց չի կարելի չնշել, որ այդ մասնագետը նաև շատ բան է արել մադրիդյան ակումբի համար։

Հիմա «Ռեալը» այնքան էլ լավ վիճակում չէ, սակայն պորտուգալացուն հրավիրելն ակնհայտորեն ակումբի օգտին չի լինի։ Այս պահին խաղացողների և Ռաֆայի միջև փոխըմբռնում չկա, սակայն դա ավելի լավ է, քան եթե Մոուրինյուն գլխավորեր թիմը։ Ինձ միշտ դուր չի եկել նրա ավելորդ մեծամտությունը, իսկ նրա խառնվածքը ստիպում է միայն նրան լավագույնը ցանկանալ,-ասել է Կանիսարեսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում