Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ժամանել է Շըրնաք

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ժամանել է Շըրնաք

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը ժամանել է քրդաբնակ Շընրաք նահանգ, որտեղի տարբեր գավառներում մի քանի օր շարունակ լայնածավալ գործողություններ են իրականացվում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը :

Հուլուսի Աքարը տեղեկացել է Շըրնաքում իրականցվող գործողությունների ընթացքից և անցել բարձրաստիճան զինծառայողների հետ խորհրդակցությունների:

Շըրնաքի մասնավորապես Ջիզրե և Սիլոփի բնակավայրերում մի քանի օր շարունակվող գործողությունների շրջանակում թուրքական կողմը սպանել է ավելի քան չորս տասնյակ քուրդ զինյալների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում