«Ռեալի»՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի հայտացուցակը (տեսանյութ)

«Ռեալի»՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի հայտացուցակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալելու է «Ռայո Վալյեկանոյին»: Այս խաղին մասնակցելու համար «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:

Պաշտպաններ՝ Պեպե, Ռամոս, Նաչո, Մարսելո, Արբելոա, Դանիլո:

Կիսապաշտպաններ՝ Կրո, Խամես, Բեյլ, Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Չերիշև, Իսկո:

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Խեսե, Լուկաս Վասկես:

Հավելենք, որ այժմ «Ռեալն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 18-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 14 միավոր: Հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում