Ադրբեջանը և Տաջիկստանը դիտարկում են իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու առաջարկը

Նմանատիպ
Ադրբեջանը և Տաջիկստանը դիտարկում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իսլամական ռազմական միությանը անդամակցելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է արաբական «Աշ-Շարկ ալ-Աուսատ» թերթը:
Տաջիկստանի ղեկավարությունը «ներկայումս ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի կողմից, ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ իսլամական ռազմական միությանը անդամակցվելու առաջարկությունը», – փոխանցում է թերթը Էլ-Ռիադում Տաջիկստանի դեսպանի խոսքերը:
Դեսպանը տեղեկացրել է նաև, որ իր երկրի նախագահ Էմոմալի Ռախմանովը հունվարին կայցելի Սաուդյան Արաբիա՝ թագավոր Սալմանի հետ ռազմական միությանը անդամակցելու նպատակով անհրաժեշտ հարցերի քննարկման համար:
Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ևս տեղեկացրել է, որ Բաքուն նույնպես դիտարկում է ռազմական միությանը անդամակցելու առաջարկը, նշելով, որ դա համապատասխանում է Ադրբեջանի շահերն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում