Խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին. Գալուստ Սահակյան

Խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին. Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքները սկսել է ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետ մղելու ժամանակ զոհված զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված է տվել հակառակորդին ու նրան հետ է շպրտել ելման դիրքեր:

«Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ Զինված ուժերը բազմիցս ապացուցել են: Դա հակառակորդի համար  ավելի ցավագին կլինի: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք կորուստներ»,-հայտնեց Գալուստ Սահակյանը:

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնված 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնված 1996թ.):

Դեկտեմբերի 18-ին էլ հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում