Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով

Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով

ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գործով հետաքննության արդյունքում կայացրած որոշումը: Բլատերը և Պլատինին առաջիկա 8 տարիների ընթացքում ֆուտբոլի հետ առնչություն ունեցող որևէ գործունեություն ծավալելու իրավունք չունեն:

«Կոմիտեն, Հանս-Յոահիմ Էկերտի գլխավորությամբ, հայտնում է, որ պաշտոնյաները որակազրկվում են 8 տարով»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բլատերը մեղադրվում է Պլատինիի՝ ՖԻՖԱ-ում աշխատանքից 9 տարի անց (1999 թվականի օգոստոսի 25-ին) ապօրինի կերպով նրա հաշվին երկու միլիոն եվրո փոխանցելու մեջ: Ավելի վաղ Բլատերը հայտարարել էր, որ գործընկերոջ հետ անձնական պայմանավորվածություն է ունեցել  կոնսուլտացիաների վճարման շուրջ, սակայն Էթիկայի հանձնաժողովը վերոնշյալ գումարի փոխանցումն անօրինական է համարել: 

Այսպիսով, Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին թողնում են իրենց զբաղեցրած պաշտոնները. ՖԻՖԱ-ի նոր նախագահական ընտրությունները կայանալու են 2016 թվականի փետրվարի 26-ին, իսկ ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Ենթադրվում է, որ Բլատերը և Պլատինին իրենց հեռացումները բողոքարկելու են Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում