Ռումենիգե. Գվարդիոլան նոր մարտահրավերներ է փնտրում

Նմանատիպ
«Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, որ վաղուց են տեղյակ եղել Խոսեպ Գվարդիոլայի` ղեկավարության հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին, բայց հույս են ունեցել, որ մասնագետը կփոխի որոշումը:
«Այո, մենք տեղյակ ենք եղել, բայց մեզ թույլ չենք տվել նկատել դա, իսկ Գվարդիոլային ժամանակ ենք տվել հանգիստ պայմաններում որոշում կայացնելու համար: Գվարդիոլան ինձ ասել է, որ նոր մարտահրավերներ է փնտրում և գրեթե ներողություն է խնդրել դրա համար: Շշուկներն այն մասին, թե նա ու Մատիաս Զամմերը տարաձայնություններ ունեն, չեն համապատասխանում իրականությանը»,-Ռումենիգեի խոսքը փոխանցում է «Bild»-ը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրան փոխարինելու է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ում հետ պայմանագիրը նախատեսված է լինելու 3 տարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում