Բուտրագենյո. Ֆուտբոլիստները կփորձեն շտկել իրավիճակը

Բուտրագենյո. Ֆուտբոլիստները կփորձեն շտկել իրավիճակը

«Ռեալի» Հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն ֆուտբոլիստներին և երկրպագուներին միասնականության կոչ է արել: 

-Բարդ ժամանակացույց ունենք: Պետք է լավ պատրաստվենք, քանի որ առջևում ամենաբարդ շրջանն է: Բոլորս պետք է միասնական լինենք, իսկ երկրպագուների աջակցությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Ֆուտբոլիստները կփորձեն շտկել ստեղծված իրավիճակը, պետք է լավատես լինել,-Բուտրագենյոյի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է «Ռոմայի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս է մնացել կանոնակարգը խախտելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում