Ադրբեջանն ընթացիկ տարում նավթի վաճառքից կորցրել է ավելի քան 10 մլրդ դոլար

Ադրբեջանն ընթացիկ տարում նավթի վաճառքից կորցրել է ավելի քան 10 մլրդ դոլար

Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների անկումը լուրջ ֆինանսական վնաս է հասցրել Ադրբեջանին:

Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, 2015 թվականի 11 ամիսների ըթնացքում Ադրբեջանն արտահանել է 8 միլիարդ 259 միլիոն ԱՄՆ դոլարի նավթ, մինչդեռ 2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ 20 միլիարդ 713 միլիոն ԱՄՆ դոլարի:

Այսինքն՝ նավթի արտահանումից ադրբեջանական կողմը 48,7 տոկոս կորուստ է ունեցել, որը կազմում է 10 միլիարդ 94 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում