Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները սպասում են Գվարդիոլային (ծաղրանկար)
21/12/2015 17:36

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր պայմանագիր չի կնքելու, իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նոր մարտահրավերներ փնտրող Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները՝ հատկապես «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերել է, թե ինչպես են ԱՊԼ-ի առաջատար ակումբները սպասում Գվարդիոլային, իսկ վերջինս դեռ չի կողմնորոշվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում