Բեքհեմը մտադիր է Իբրահիմովիչին MLS հրավիրել

Բեքհեմը մտադիր է Իբրահիմովիչին MLS հրավիրել

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ ցանկանում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին հրավիրել MLS՝ իր ակումբ, որը բացելու է Մայամիում:

-Մենք մարզադաշտ կառուցելու թույլատվություն ենք ստացել: Դրա համար կպահանջվի 3 տարի, լավագույն դեպքում՝ 2: Եթե Իբրահիմովիչը շարունակի խաղալ, ապա ես կցանկանամ նրան հրավիրել: Զլատանը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի, այնպես որ՝ սա շատ հավանական տարբերակ է: Ո՞վ չի ցանկանա իր թիմում տեսնել ֆուտբոլիստի, ով հաղթանակի համար պատրաստ է ամեն ինչի,-Բեքհեմի խոսքը մեջբերված է «Aftonbladet»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում