Ուկրաինան ՌԴ-ի առաջ պահանջ է դրել՝ 1000 խմ գազը վաճառել 200 դոլարից ցածր

Ուկրաինան ՌԴ-ի առաջ պահանջ է դրել՝ 1000 խմ գազը վաճառել 200 դոլարից ցածր

Ուկրաինան ակնակալում է, որ ռուսական գազը Կիևի համար 2016-ի առաջին եռամսյակում  կարժենա 200 դոլարից պակաս՝ 1000 խմ-ի դիմաց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխաարդյունաբերության նախարարը:

«Մրցունակ լինելու  համար  անհրաժեշտ է գազի գինը 200 դոլարից  իջեցնել: Եվ սա ոչ որպես զեղչ, սա է թելադրում շուկան», – ասել է Վլադիմիր Դեմչիշինը, հաղորդել է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Դեմչիշինը նաև ընդգծել է, թե «կամ  Ռուսաստանը 200 դոլարից ցածր գին  կառաջարկի, կամ  իրենց գազ  չեն կարող վաճառել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում