Բրիտանացի խորհրդարանականները պահանջում են ցեղասպանություն ճանաչել ԻՊ-ի հանցագործությունները

Բրիտանացի խորհրդարանականները պահանջում են ցեղասպանություն ճանաչել ԻՊ-ի հանցագործությունները

Բրիտանական խորհրդարանի 60-ից ավելի պատգամավորներ նամակ են ուղարկել երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին՝ խնդրելով ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանություններն ու կտտանքները ճանաչվեն  ցեղասպանություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նամակը, որն ուղարկվել Է Քեմերոնին, ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի 66 անդամներ, որոնց թվում են՝ անգլիկան երեք եպիսկոպոս, գիտնականներ, իրավաբաններ ու ուրիշներ:

Նրանք ցանկանում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գործադրի իր ամբողջ քաղաքական ազդեցությունը, որպեսզի հենց «ցեղասպանություն» բառն օգտագործվի Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» ջիհադիստների գործողությունների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում