Կասիլյասը նշել է ամենախոստումնալից դարպասապահների անունները
21/12/2015 21:19

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, Twitter-ի իր պաշտոնական էջում պատասխանելով երկրպագուների հարցերին, նշել է, թե իր կարծիքով ովքեր են ամենախոստումնալից դարպասապահները:
34-ամյա Կասիլյասն առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Բարսելոնայի» և Լևերկուզենի «Բայերի» դարապասապահներին՝ Դավիդ դե Խեային, Տիբո Կուրտուային, Մարկ-Անդրե տեր Շտեգենին և Բերնդ Լենոյին:
Para mi: @D_DeGea, @thibautcourtois, @mterstegen1, @Bernd_Leno https://t.co/dprfTKQzHN
— Iker Casillas (@CasillasWorld) 21 декабря 2015
Հետևեք մեզ նաև Telegram-ում