Վիսենտե դել Բոսկե. Ապագաս կախված է ոչ միայն ինձանից

Վիսենտե դել Բոսկե. Ապագաս կախված է ոչ միայն ինձանից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշել է, որ իր ապագան կախված չի լինելու ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքից: Ավելի վաղ դել Բոսկեն նշել էր, որ Եվրո-2016-ից հետո մտադիր է ավարտել կարիերիան:

-Ես խոսելու եմ ֆեդերացիայի նախագահի հետ: Ոչինչ չպետք է կախված լինի Եվրոպայի առաջնության արդյունքից: Առաջնության մեկնարկին դեռ 6 ամիս ժամանակ կա: Իմ ապագան կախված է ոչ միայն ինձանից, այլև ֆեդերացիայի ղեկավարությունից:

Ինչ վերաբերվում է Պիկեի և Արբելոայի տարաձայնությանը՝ դա հավաքականի ներքին խնդիրն է: Կարևորն այն է, որ այս ամենը չազդի թիմի մթնոլորտի վրա: Այժմ ես նման խնդիր չեմ տեսնում,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում