«Ժողովուրդ». Իշխանափոխությունը տոների պատճառով հետաձգվում է

«Ժողովուրդ». Իշխանափոխությունը տոների պատճառով հետաձգվում է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքարը միառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու տարբերակը:

Ըստ այս մոտեցման կողմնակիցների՝ Ամանորի շեմին իրենց պայքարը հնարավոր չի լինի լայն թափով շարունակել, քանի որ մարդիկ այժմ զբաղված են տոներին նախապատրաստվելով: Իհարկե, «Նոր Հայաստանում» կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ պայքարը չի կարելի ընդմիջել, որովհետև դրանից հետո այլևս չեն կարողանա մարդկանց հրապարակ բերել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում