Իվանովիչ. Ամենաշատը ցանկանում եմ հաղթել Ավստրալիայի Բաց առաջնությունում կամ Ուիմբլդոնում

Իվանովիչ. Ամենաշատը ցանկանում եմ հաղթել Ավստրալիայի Բաց առաջնությունում կամ Ուիմբլդոնում

Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը մտադիր է նոր մրցաշրջանում հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերից որևէ մեկում: «Ռոլան Գարրոս 2008»-ի չեմպիոնուհին 2015 թվականի ընթացքում զգալի հաջողությունների չի հասել:

-Ես ցանկանում եմ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Արդեն մեկ անգամ նման հաջողության հասել եմ և եղել եմ աշխարհի առաջին ռակետը, բայց մարդիկ միշտ քեզ հիշում են տիտղոսներով, ոչ թե վարկանիշով: 

«Մեծ սաղավարտի» մրցաշարերից ցանկացածում հաղթելը մեծ իրադարձություն է, բայց ամենաշատը ցանկանում եմ հաղթել Ավստրալիայի Բաց առաջնությունում կամ Ուիմբլդոնում: Օլիմպիական խաղերը ևս ինձ մոտիվացնում են. հրաշալի կլինի, եթե կարողանամ երկրիս համար մեդալ նվաճել,-Իվանովիչի խոսքը մեջբերված է «NZ Herald»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում