Ջորկայեֆ. Եթե Ռոնալդուն գոլ չխփի, հանդերձարանում խառնաշփոթ կստեղծի
22/12/2015 15:16

Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկայեֆը համեմատել է «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներին: Հայազգի ֆուտբոլիստը կարծում է, որ կատալոնական ակումբի առաջատարներն առավել միասնական են:
-Բոլորը կարող են տեսնել, որ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը խաղում են «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով: «Ռեալում» եթե Ռոնալդուն գոլ չխփի, կխելագարվի և հանդերձարանում խառնաշփոթ կստեղծի,-Ջորկայեֆի խոսքը մեջբերված է «L’Equipe»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում