Դավութօղլու. Թուրքիան հպարտ է, որ առաջին պետությունն է եղել ով Իսրայելին ստիպել է ներեղություն խնդրել

Դավութօղլու. Թուրքիան հպարտ է, որ առաջին պետությունն է եղել ով Իսրայելին ստիպել է ներեղություն խնդրել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերթական կոշտ դիրքորոշմամբ է հանդես եկել թուրք–իսրաելական հարաբերությունների վերաբերյալ, թուրքական Մեջլիսի ամբիոնից:

Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, Դավութօղլուն հայտարարել է. «Եթե որևէ մեկը կասի, որ «Թուրքիան մոռացել է Գազայի ժողովրդին, արհամարում է Պաղեստինին աջակցություն ցուցաբերելը և մերձենում է Իսրաելի հետ», ապա կասի ամենամեծ զրպարտանքը մեր հասցեին: Մենք ոչ միայն բանակցություններում, նույնիսկ երազում չենք մոռանում Գազան, չենք մոռանում Պաղեստինը, չենք մոռանում Երուսաղեմը, «Ալ-Աքսայի» մզկիթը միշտ մեր աչքերի առջև է»:

Ինչպես նաև, վարչապետը ավելացրել է, որ Թուրքիան մտադիր է Իսրայելից պահանջել «Ազատության նավի» միջադեպի (2010թ. իսրայելական ուժերը գրավել էին այն, որի արդյունքում մահացել է 9 թուրք նավաստի) հետ կապված փոխհատուցում և դադարեցնել նրանց կողմից Գազայի շրջանի շրջափակումը:

«Թուրքիան հպարտ է, որ առաջին պետությունն է եղել, որը Իսրայելին ստիպել է ներեղություն խնդրել: Թուրքիայի դիրքորոշումը՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, միևնույնն է մնում», – ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար նախագիծ են մշակում, որն իր մեջ կներառի նաև դեսպանների փոխանակում և բնական գազի առաքում դեպի Թուրքիա: Նշվում է, որ բանակցությունները գաղտնի կերպով անցկացվել են Շվեյցարիայում՝ կողմերի ազգային անվտանգության ղեկավարների գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում