«Ժամանակ». Քաղաքացիներն ահազանգում են էլեկտրաէներգիայի ծախսի ուռճացված լինելու մասին
23/12/2015 09:51

Նմանատիպ
Վերջին օրերին չեն դադարում քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ սպառված էլեկտրաէներգիայի ծախսն ուռճացված է: Քաղաքացիները «Ժամանակ»-ին ասել են, թե համոզված են, որ դա արվում է իրենց՝ կառավարության կողմից սուբսիդավորման շրջանակից դուրս դնելու համար:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակից, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, ի պատասխան թերթի հարցի, ասել է. «Ստեղծված իրավիճակը փաստում է, որ կառավարությունը կրկնակի խաբեց ժողովրդին, նախ սուբսիդավորման շրջանակից դուրս թողնելով խոշոր բիզնեսին, ապա ՓՄՁ-ների մի մասին, հիմա էլ՝ հասարակ սպառողին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում