«Ժողովուրդ». Գազաբալոնների պայթյուններից մարդիկ պետք է մահանային, որպեսզի սկսեին կարգավորել ոլորտը

Նմանատիպ
ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգծված հարցերից մեկը կոչվում է «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»: Այս կարգը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ գործադիր հաստատմանը կներկայացնի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Մեկնաբանելով թեման՝ «Ժողովուրդ»-ը գրել է. «Իհարկե, այս նախաձեռնությունը, որով սահմանվում են ավտոմեքենաների վրա գազի համակարգը տեղադրման չափորոշիչները, ինքնին դրական քայլ է, պարզվում է՝ մինչ օրս Հայաստանում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերը տեղադրվել են առանց համապատասխան կարգի և չափորոշիչների: Փաստորեն, գազաբալոնների պայթյուններ պետք է լինեն, մարդիկ պետք է զոհվեն, որպեսզի ՀՀ իշխանությունները հասկանային, որ այսպես այլևս չի կարող շարունակվել, և ոլորտն անհրաժեշտ է կարգավորել ու կանոնակարգել: Սա այն դեպքում, երբ Հայաստանում ավտոմեքենաների վրա գազի համակարգերը տեղադրվում են 90-ականներից: Այսինքն՝ արդեն մոտ 20 տարի է՝ Հայաստանի փողոցներով երթևեկում են գազի համակարգով աշխատող ավտոմեքենաները, կամ որ նույնն է՝ «շարժական ռումբերը», բայց համապատասխան կարգը նոր միայն պատրաստվում են սահմանել: Ինչպես ասում են լավ է ուշ, քան երբեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում